Логотип

ԵՄ-ի լուռ համբերատարությունն այլևս դարձել է անընդունելի․ Ակցիա՝ ԵՄ գրասենյակի առջև

«Ազատություն քաղբանտարկյալներին, Բաքվում պահվող հայ գերիներին» կոչերով ՀՀԿ ուսանողական կառույցի ներկայացուցիչները և քաղաքական մի շարք գործիչներ բողոքի ակցիա էին իրականացնում ԵՄ գրասենյակի մոտ։

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ԵՄ-ի և տարբեր այլ միջազգային կառույցների կողմից ՀՀ-ում արձանագրված քաղաքական աննախադեպ հետապնդումների նկատմամբ ուշադրությունը կամ կտրուկ նվազել է, կամ պարզապես չկա։«Մեր նվազագույն անելիքը այս խնդիրները օրակարգում պահելն է»,- ասաց նա։

Արցախի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը հայտարարեց, որ ԵՄ-ն չի կարող փակ աչքերով հետևել հայերի նկատմամբ իրականացվող բռնություններին՝ Բաքվում և Հայաստանում։ «Այս հանցագործ քաղաքականության հանդեպ ԵՄ լուռ համբերատարությունն այլևս դարձել է անընդունելի։ ԵՄ-ի «մտահոգությունը» այլևս ոչինչ չի փոխում իրականության մեջ, պահանջում ենք իրական ճնշում»,- ասաց նա։

Aysor.am