ԵՄ-ն երկուշաբթի օրը հայտարարել է Իրանի դեմ 2015 թվականին կասեցված պատժամիջոցների մասնակի վերականգնման մասին, ասվում է Եվրամիության Խորհրդի հայտարարության մեջ։
«Այսօր ԵՄ խորհուրդը համաձայնել է վերականգնել Իրանի միջուկային գործունեության նկատմամբ մի շարք սահմանափակող միջոցառումներ, որոնք կասեցվել էին 2015 թվականին Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ուժի մեջ մտնելուց հետո», – ասվում է հայտարարության մեջ։
Հաղորդվում է, որ միջոցառումները, մասնավորապես, վերաբերում են ֆիզիկական անձանց համար անձնական սահմանափակումներին և առևտրի, ֆինանսական և տրանսպորտային ոլորտների նկատմամբ պատժամիջոցներին։
News.am