ԵՄ-ն ողջունում է Ադրբեջանի կողմից 4 հայ գերիների ազատ արձակումն ու փոխանցումը Հայաստանին:
«Մենք ողջունում ենք Ադրբեջանի կողմից պահվող 4 հայերի ազատ արձակումը և փոխանցումը։ Սա մեծ քայլ է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում։ ԵՄ-ն կշարունակի աջակցել երկու երկրների միջև հետագա դրական քայլերին»,- հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գլխավոր խոսնակ Անիտա Հիփերը։
Նշենք, որ 4 հայ գերու դիմաց Հայաստանը հանձնել է ցմահ դատապարտված 2 վարձկաններին
«ՓաստԻնֆո»
