Եվրոպական միության արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Կայա Կալլասը հայտնել է, որ ամրապնդվում է Aspides պաշտպանական ռազմածովային առաքելությունը Կարմիր ծովում, Պարսից ծոցում և Հնդկական օվկիանոսում, հայտնում է Ynet:
ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավարը պարզաբանել է, որ առաքելությունը բախվել է պաշտպանությանը վերաբերող պահանջների «կտրուկ աճի», և ծովային անվտանգության ամրապնդման նպատակով առաքելությունը կթույլատրվի լրացուցիչ նավերով:
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին ԱՄՆ-ն Իսրայելի հետ միասին ռազմական գործողություն է սկսել Իրանի դեմ:
News.am
