Логотип

ԵՄ-ն ցանկանում է ամրապնդել Ադրբեջանի հետ էներգետիկ գործընկերությունը՝ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող դեպքերի ֆոնին

«Մենք Բաքվում ենք՝ ԵՄ-ի և Ադրբեջանի միջև էներգետիկ գործընկերությունն է՛լ ավելի ամրապնդելու համար»։ Այս մասին հայտնել է էներգետիկայի և բնակարանային շինարարության հարցերով եվրոպական հանձնակատար Դան Յորգենսենը։

«Դիվերսիֆիկացումը, էներգետիկ անվտանգությունը և դեպի էկոլոգիապես մաքուր էներգետիկային անցումը մեր գլխավոր առաջնահերթություններն են։ Սա հատկապես կարևոր է Մերձավոր Արևելքում շարունակվող լարվածության համատեքստում», – նշել է նա»։

News.am