Логотип

Եռաբլուրում զոհվածների ծնողները շան լափ են թափել դիպուկահարների գլխին

«Հրապարակ» թերթը գրում է. «Հատուկ իրենց համար սահմանած հունվարի 27-ի` զոհերի հիշատակի օրը Փաշինյանի և նրա թիմակիցների` Եռաբլուր այցի ընթացքում լրագրողները ֆիքսել էին դիպուկահարների ներկայությունը, որոնք զենքով հսկում էին Եռաբլուր սրբավայրում Նիկոլ Փաշինյանին և ապահովում նրա անվտանգությունը, թեև այնտեղ սովորաբար իրենց զավակների, ամուսինների շիրիմներին այցի եկած մարդիկ են, որոնք մշտապես այնտեղ են լինում, որովհետև զրկվել են նորմալ կյանքով ապրելու իրավունքից։

Մեզ պատմեցին, որ դիպուկահարների մասին տեղեկանալով, զոհված զինվորների մի խումբ ծնողներ շրջել են և հայտնաբերել նրանց ու դեմառդեմ կանգնելով զինված ուժայիններին, ուղղակի շան լափ են թափել նրանց գլխին` աշխարհի ամոթանքը տվել, ասելով՝ ո՞ւմ եք դուք պաշտպանում` «Եռաբլուրը բազմապատկած դավաճանի՞ն», և ումի՞ց եք պաշտպանում` որդեկորույս ծնողների՞ց։

Ոչ իրենց կամքով Եռաբլուրում հայտնված տղաները գլխիկոր և լռելյայն լսել են ու ծպտուն չեն հանել։

News.am