Логотип

«Եռաբլուր» այցելեցին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները. այստեղ է Արցախի նախագահը

Քիչ առաջ «Եռաբլուր» զինվորական պանթեոն այցելեցին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները՝ խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ։

Նրանք ողջագուրվեցին Արցախի նախագահ Սամվել Շահմուրադյանի հետ։

Այստեղ են նաև Արցախի Ազգային ժողովի պատգամավորներ, Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։

Նշենք, որ ուղիղ երկու տարի առաջ՝ 2023–ի սեպտեմբերի 19–ին, Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա, որն ավարտվեց Արցախի ամբողջական հայաթափմամբ։ Դրան նախորդել էր արցախյան դաժան բլոկադան, որը տևեց շուրջ 9 ամիս։

News.am