ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին սպառնում Է Իրանին՝ հայտարարելով, թե կարող էր նրանց ոչնչացնել մեկ օրում: Fox News-ի հետ հարցազրույցում նա նաև ասել է, թե ԱՄՆ-ը կվերսկսի հարվածներն Իրանի դեմ, եթե Թեհրանը չընդունի Վաշինգտոնի պայմանները:
«Ես իմ ժողովրդին ասացի՝ ինձ 90% պետք չէ, ինձ 95% պետք չէ, ինձ ամեն ինչ է պետք»,- հայտարարել է նա։
Թրամփը հավելել է, թե անհրաժեշտության դեպքում Վաշինգտոնը կարող է ոչնչացնել Իրանի բոլոր կամուրջներն ու էլեկտրակայանները:
ԱՄՆ նախագահի խոսքով՝ իրենք պատրաստ են շարունակել հարվածներ հասցնել Իրանին, եթե չբացվի Հորմուզի նեղուցը։ Նա տեղեկացրել է, որ Մեծ Բրիտանիան և մի քանի այլ երկրներ ականազերծող նավեր կուղարկեն նեղուց:
Սպիտակ տան ղեկավարը նաև հասցրել է Չինաստանին սպառնալ 50 տոկոս լրացուցիչ մաքսատուրքերով, եթե բացահայտվի, որ Պեկինը Թեհրանին ռազմական հանդերձանք է մատակարարել:
Sputnik Արմենիա
