Логотип

Եվս մեկ երկիր սպառնացել է բոյկոտել «Եվրատեսիլը»՝ Իսրայելը մասնակցության դեպքում

Մենք պետք է ապահովենք, որ Իսրայելը չմասնակցի հաջորդ «Եվրատեսիլ» մրցույթին: Եթե չկարողանանք բացառել Իսրայելին, Իսպանիան չպետք է մասնակցի: Ըստ գերմանական Der Spiegel պարբերականի՝ դրա մասին հայտարարել է երկրի մշակույթի նախարար Էռնեստ Ուրտասունը:

Ավելի վաղ Իռլանդիան, Սլովենիան, Իսլանդիան և Նիդեռլանդները սպառնացել էին բոյկոտել երգի մրցույթը, եթե Իսրայելը մասնակցի, նշում է DW-ն: Այսպիսով, Իսպանիան դարձավ հինգերորդ երկիրը, որը միացավ այդ վերջնագրին:

News.am