Логотип

Եվրախորհրդարանի հետ տարաձայնությունների պատճառով ֆոն դեր Լեյենը կարող է կորցնել իր պաշտոնը

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կարող է զրկվել պաշտոնից՝ իր հռետորաբանության հետ Եվրախորհրդարանի անհամաձայնության պատճառով։ Մասնավորապես դա կապված է Մերձավոր արևելքում տիրող հակամարտության հետ։ Այս մասին գրում է Politico պարբերականը՝ վկայակոչելով դիվանագետներին։

Ինչպես նշում է պարբերականը, չորեքշաբթի օրը ԵՀ ղեկավարը Եվրախորհրդարանում իր իսկ դաշնակիցների կոշտ քննադատությանը կարժանանա՝ կանոնների վրա հիմնված միջազգային կարգից հրաժարվելու մեղադրանքների պատճառով։ Եվրախորհրդարանի իշխող կոալիցիային սատարող սոցիալիստների խմբակցության պատգամավորները մտադիր են Ստրասբուրգում կայանալիք լիագումար բանավեճերի ժամանակ հարցապնդումներ ուղղել նրան Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի վերաբերյալ։

Ֆոն դեր Լեյենը 2024 թվականի հուլիսին վերընտրվել է Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնում՝ երկրորդ հնգամյա ժամկետի համար։

Մարտի 10-ին Սոցիալ-դեմոկրատների խմբակցության փոխնախագահ Քրիստոֆ Կլերժոն կարծիք է հայտնել, որ Եվրախորհրդարանի իշխող կոալիցիայի ներքին ճգնաժամը կարող է հանգեցնել ֆոն դեր Լեյենին նկատմամբ անվստահության նոր քվեարկությունների։ Բացի այդ, ԵՄ դիվանագետներն ու պաշտոնյաները քննադատել են Եվրահանձնաժողովի ղեկավարին՝ պաշտոնական լիազորությունները չարաշահելու և իրեն որպես միջազգային ասպարեզում ԵՄ գլխավոր ներկայացուցիչ դիրքավորելու փորձերի համար, ինչը հատկապես ակնառու է դարձել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակում։

News.am