Եվրահանձնաժողովի կոլեգիան հավանություն է տվել Ուկրաինայի համար «պոտենցիալ ռազմատուգանքային վարկին», որը ենթադրում է Ռուսաստանի ակտիվների բռնագրավում: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։
Բռնագրավման մասին որոշումը ԵՄ խորհուրդը կքննարկի դեկտեմբերին։
Ինչպես նշել է ԵՀ ղեկավարը, ԵՄ-ում Ռուսաստանի ակտիվների բռնագրավումը միաձայն որոշում չի պահանջում, այն կհաստատվի «ձայների մեծամասնությամբ»:
Դրա հետ մեկտեղ ԵՀ-ն մշակել է նաև Ուկրաինայի ֆինանսավորման այլընտրանքային տարբերակ՝ փոխառություններ, որոնք կերաշխավորվեն ԵՄ բյուջեի «պահուստային հիմնադրամով»:
Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ ասվում է նաև, որ 2026-2027 թվականներին Ուկրաինայի ֆինանսավորման վերաբերյալ որոշումը կկայացնի ԵՄ գագաթնաժողովը դեկտեմբերին, իսկ մինչ այդ տեղի կունենան խորհրդակցություններ:
«Եվրահանձնաժողովը պատրաստ է աջակցել Եվրախորհրդարանին և ԵՄ խորհրդին բանակցություններում արագ առաջընթաց արձանագրելու հարցում։ ԵԽ հաջորդ նիստը, որը տեղի կունենա դեկտեմբերի 18-19-ը, պետք է նպատակաուղղված լինի հետագա գործողությունների վերաբերյալ հստակ պարտավորությունների ձեռքբերմանը», – նշվում է փաստաթղթում։
Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության մեկնարկից հետո ԵՄ-ն և «Մեծ յոթնյակի» երկրները սառեցրել են Ռուսաստանի ոսկու և արտարժույթի պահուստների գրեթե կեսը՝ մոտ 300 միլիարդ եվրոյի չափով: Դրանցից ավելի քան 200 միլիարդ եվրոն տեղաբաշխված է ԵՄ-ում, այդ թվում՝ 180 միլիարդը բելգիական Euroclear-ի՝ աշխարհի խոշորագույն հաշվարկային-քլիրինգային համակարգերից մեկի հաշիվներում։ Եվրահանձնաժողովը հայտնել է, որ ԵՄ-ն 2025 թվականի հունվարից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում Ռուսաստանի սառեցված ակտիվներից ստացված եկամուտներից 18,1 միլիարդ եվրո է փոխանցել Ուկրաինային:
Sputnik Արմենիա
