Պուտինը կարող է թույլտվություն ստանալ առանձին երկրներից՝ իր ինքնաթիռով ԵՄ երկրների օդային տարածքով անցնելու համար, հաղորդում է BBC-ն։
«Մենք ապրում ենք իրական աշխարհում,- լրագրողներին ասել է Եվրահանձնաժողովի մամուլի խոսնակ Օլոֆ Գիլը։ -Հանդիպումները միշտ չէ, որ տեղի են ունենում այն հերթականությամբ և ձևաչափով, որը մենք կցանկանայինք, բայց եթե հանդիպումները մեզ ավելի մոտեցնեն Ուկրաինայում արդար և երկարատև խաղաղությանը, պետք է ողջունենք դրանք»։
Հունգարիա հասնելու համար Պուտինի ինքնաթիռը պետք է հատի ԵՄ այն երկրների օդային տարածքը, որտեղ գործում է Միջազգային քրեական դատարանի հրամանագիրը։
Ըստ ԵՄ արտաքին գործերի հարցերով ներկայացուցիչ Անիտա Հիփերի՝ Պուտինի դեմ պատժամիջոցները «ճանապարհորդության հատուկ արգելք» չեն ներառում:
News.am