Եթե Հայաստանում կա նման պրակտիկա, որով մարդկանց դատում են սոցիալական ցանցերում հայտնած կարծիքի համար, ապա պետք է զգուշություն և զգոնություն ցուցաբերել։ Այս մասին հոկտեմբերի 28-ին Արևելյան գործընկերության Խորհրդարանական վեհաժողովի (Եվրանեսթ) 12-րդ լիագումար նիստի ժամանակ հայտարարել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Նաչո Սանչես Ամորը։
«Ժողովրդավարական երկրներում չպետք է լինի այնպես, որ մարդկանց հետապնդեն սոցիալական ցանցերում գրառումների համար։ Եթե Հայաստանն իրեն համարում է Եվրամիությանն անդամակցելու թեկնածու, ապա պետք է ուշադիր լինի նման հարցերին։
Հայաստանում մնացել է իրավական համակարգի խորհրդային մեծ ժառանգություն, որը հանգում է հետևյալ սկզբունքին. «Նախ բանտ ուղարկենք, հետո կտեսնենք, թե ինչ կլինի»։ Միևնույն ժամանակ, Արդարադատության նախարարությունն ակտիվորեն պայքարում է այդ ժառանգության դեմ», – նշել է եվրոպական խորհրդարանի պատգամավորը։
News.am
