Логотип

ԵՏՀ․ ԵԱՏՄ-ում մինչև 2026 թ-ի հունիսի 30-ը վերացվել են վառելիքի ներմուծման տուրքերը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհուրդը որոշել է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը ներառյալ զրոյացնել վառելիքի ներմուծման տուրքերը։ Այս մասին հայտնել է հանձնաժողովի մամուլի ծառայությունը։

Դա վերաբերում է ԵԱՏՄ բոլոր երկրներին և տարածվում է նավթամթերքի հիմնական տեսակների՝ բենզինի, դիզելային վառելիքի, ռեակտիվ և նավային վառելիքի և այլնի վրա։

ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևի խոսքով՝ որոշումն ուղղված է սեփական արտադրության ծավալների նվազման պայմաններում շարժիչային վառելիքի ներքին շուկայում հավասարակշռությունը պահպանելուն։

Փաստաթուղթն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից 10 օրացուցային օր հետո։ Միևնույն ժամանակ հայտարարության մեջ չի նշվում, թե արդյոք արտոնությունը վերաբերում է հեղուկ գազին, որը լայնորեն կիրառվում է Հայաստանում որպես ավտոմոբիլային վառելիք։ Հարցի վերաբերյալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց։

Նշենք, որ 2024 թվականին Հայաստանի նավթամթերքի ներմուծման ծավալը կազմել է մոտ 470 մլն դոլար, ինչը 7%-ով պակաս է 2023 թվականի համեմատ: Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներին, գերազանցապես Ռուսաստանին, բաժին է ընկել մատակարարումների շուրջ 60%-ը:

Sputnik Արմենիա