Логотип

ԵՄ-ն երկարաձգել է ՌԴ նկատմամբ պատժամիջոցները ևս 6 ամսով

Եվրոպական Միության Խորհուրդը որոշել է ևս վեց ամսով՝ մինչև 2026 թվականի մարտի 15-ը, երկարաձգել «Ուկրաինայի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և անկախության խաթարման կամ սպառնալիքի» համար պատասխանատու անձանց նկատմամբ սահմանափակող միջոցառումները։

«Ընթացիկ սահմանափակող միջոցառումները ներառում են անձանց ճանապարհորդության արգելք, նրանց ԵՄ մուտք գործելու կամ տարանցիկ տեղաշարժի արգելք, ակտիվների սառեցում և ցանկում ընդգրկված անձանց և կազմակերպություններին միջոցների կամ այլ տնտեսական ռեսուրսների տրամադրման արգելք։

Պատժամիջոցները կշարունակեն կիրառվել ավելի քան 2500 ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նկատմամբ։

Պատժամիջոցների վերանայման համատեքստում Խորհուրդը միաժամանակ որոշել է չերկարաձգել մեկ անձի նկատմամբ պատժամիջոցները և ցանկից հանել մեկ մահացած անձի։

Եվրամիությունը պատրաստ է մեծացնել Ռուսաստանի վրա ճնշումը, ներառյալ՝ լրացուցիչ պատժամիջոցներ ընդունելով»,- նշել են ԵՄ-ում։

News.am