Այսօր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստում քննարկվել է եվրասիական ինտեգրման ավելի քան 30 հարց։ Այս մասին հայտնում է Բելառուսի կառավարության մամուլի ծառայությունը։
«Քննարկվել է եվրասիական ինտեգրման ավելի քան 30 հարց։ ԵՏՀ խորհրդի նիստում հատուկ ուշադրություն է դարձվել սեպտեմբերի 30-ին Մինսկում նախատեսված Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին ներկայացվող հարցերին», – ասվում է հաղորդագրության մեջ։
Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը ներկայացնելու համար հաստատվել են, մասնավորապես, 2025-2026 թվականների համար նախատեսված ագրոարդյունաբերական համալիրի զարգացման, ԵԱՏՄ անդամ պետությունների գյուղատնտեսական արտադրանքի, սննդամթերքի, կտավատի մանրաթելի, կաշվե հումքի, բամբակյա մանրաթելի և բրդի առաջարկի և պահանջարկի հավասարակշռություն համատեղ կանխատեսումները։
Բացի այդ, հաստատվել են ԵԱՏՄ ինտեգրված տեղեկատվական համակարգի ներկա վիճակի և զարգացման հեռանկարների, ԵԱՏՄ անդամ պետությունների միջև 2024 թվականին փոխադարձ առևտրի վիճակի, ինչպես նաև միության շրջանակում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների իրականացման մոնիթորինգի արդյունքների վերաբերյալ զեկույցները։
«Բացի այդ, փոփոխություններ են մտցվել բժշկական օգտագործման համար նախատեսված դեղամիջոցների գրանցման և փորձաքննության կանոններում։ Դա թույլ կտա վերացնել անցումային շրջանում իրավական անորոշությունը և հնարավորություն կստեղծի դեղամիջոցների ազգային գրանցման վկայականների վավերականության ժամկետը երկարաձգելու համար», – ասվում է զեկույցում։
Ուշադրության կենտրոնում էին նաև մինչև 2025 թվականը Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների իրականացման հարցերը։
Sputnik Արմենիա