Логотип

Երախտապարտ կլինենք, եթե Պուտինը միջամտի գերիների վերադարձի հարցով․ Արամ Ա-ն՝ Պատրիարք Կիրիլին

Հարկ է վերաշեշտել հայ և ռուս եկեղեցիների գործակցությունը։ Այդ մասին հայտարարել է Արամ Ա Վեհափառ Հայրապետը Ղազախստանում Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ հանդիպմանը, փոխանցում է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից․

«Երկու հոգևոր հայրերը լայնորեն քննարկել են հայ և ռուս եկեղեցիների պատմական հարաբերություններն ավելի զարգացնելու հնարավորությունները։

Կրոնական հարցերից բացի, քննարկվել են նաև Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները, Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախում եկեղեցիների և պատմամշակութային կոթողների ավերման հարցը։ Խոսվել է նաև Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների մասին։ Վեհափառ հայրապետը նշել է, որ հայ ժողովուրդը երախտապարտ կլինի, եթե ՌԴ նախագահն ու Համայն Ռուսիո պատրիարքը միջնորդեն Արցախի կրոնական ու պատմական կարույցների պահպանման և հայ բանտարկյալների շուտափույթ ազատ արձակման հարցով Ադրբեջանի իշխանություններին»:

News.am