Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանի տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկայացրել է Եռաբլուրի վերանորոգված ճանապարհը։
«Մենք նախագծել էինք այս աշխատանքները, որովհետև այս ճանապարհը, որքան հիշում եմ, 1998 թվականին է սարքվել, սպարապետ Վազգեն Սարգսյանի օրոք՝ Հաղթակամարով և մնացած այս ամբողջ համալիրով։
Այս տրավերտինե սալիկները ամբողջությամբ վնասվել էին տարիների ընթացքում, դրա համար մենք որոշեցինք ամբողջությամբ փոխել սալիկները, ամբողջությամբ նոր տեսք տանք, նոր ձևավորում տանք։ Սալիկների չափսերն էլ ենք փոքրացրել, այսպես ավելի արդյունավետ կլինի ու ավելի երկար կծառայի, տակը ամբողջությամբ ամրացման աշխատանքները կատարվել են։
Հաղթակամարի համալիրի խնդիրներն էլ ենք լուծել հետևի կողմից, ամբողջությամբ ամրացրել ենք, հետագայում նաև ցայտաղբյուրներն ենք վերականգնելու, ամբողջությամբ համալիրը գործելու է։
Լույսերի թմբերը, որոնք որ ժամանակ առ ժամանակ վթարի էր ենթարկվում, մեքենաներով հարվածում, կոտրում էին, մենք հիմա ամբողջությամբ ձևափոխել ենք, ինքը ամբողջությամբ բետոնով լցված է, 1-2 օրից արդեն կափարիչներն էլ կդրվի և մտածում ենք ձևավոր, մոմի նման լույսեր սարքենք, որպեսզի ճանապարհը իր ամբողջական տեսքը ստանա։
Ամենակարևորը, որ ինչպես ես խոսք եմ տվել, այս ճանապարհը ավարտելու ենք դեկտեմբերի 20-ից 23-ը։ Հստակ 23-ից արդեն բաց է լինելու այս ճանապարհը, և մեր Եռաբլուրում հանգչող հերոսների հարազատները արդեն այս ճանապարհով հանգիստ կարող են գնալ»,–ասաց նա։
News.am
