Միքայել Արզումանյանն իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում, որովհետև որևէ հանցանք չի կատարել։ Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի պաշտպան Երեմ Սարգսյանը` հավելելով, որ դատարանում փորձում են հիմնավորել մեղադրանքի անհիմն լինելը։ Ինչ վերաբերում է այսօրվա դատական նիստին նշեց, որ վկաների հարցաքննության փուլն է։
«Տեսնենք կներկայանա՞ն վկաները կամ ովքեր կլինեն։ Սովորական ընթացքով հարցաքննություն տեղի կունենա։ Նախորդ նիստին է խափանման միջոց կալանքը փոխվել տնային կալանքով և գրավով։ Այս պահին դատարանից որևէ ակնկալիքի հարց չկա էլ, որովհետև երեք ամիս ժամկետով է կիրառված տնային կալանքը։ Երեք ամիսը լրանալու ժամանակահատվածում պետք է քննարկվի՝ երկարացվի, թե չերկարացվի»,–շարունակեց նա։
Sputnik Արմենիա
