Логотип

Երեք երկրներ միջնորդի դեր են ստանձնել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններում

Վերջին երկու օրվա ընթացքում Թուրքիան, Եգիպտոսը և Պակիստանը որպես միջնորդ են հանդես եկել՝ հաղորդագրություններ փոխանակելով ԱՄՆ-ի և Իրանի միջև, հայտնել է Axios-ի աղբյուրը։

Ամերիկյան աղբյուրի տվյալներով՝ այս երեք երկրների արտգործնախարարները առանձին բանակցություններ են վարել Սպիտակ տան ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ։

«Միջնորդությունը շարունակվում է և առաջընթաց է գրանցում։ Քննարկումները վերաբերում են պատերազմի դադարեցմանը և բոլոր չլուծված հարցերի կարգավորմանը։ Հույս ունենք շուտով պատասխաններ ստանալ»,- հայտնել է աղբյուրը։

Հիշեցնենք, որ Իրանը հերքում է բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի հայտարարությունները։

News.am