Логотип

Երկու շաբաթվա ընթացքում կամ ավելի ուշ. Պեսկովը` Պուտին-Թրամփ հնարավոր հանդիպման մասին

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը կարող է տեղի ունենալ երկու շաբաթվա ընթացքում կամ մի փոքր ավելի ուշ։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Այն իսկապես կարող է տեղի ունենալ երկու շաբաթվա ընթացքում կամ մի փոքր ավելի ուշ»,– ասել է նա՝ պատասխանելով Հունգարիայում Ռուսաստան-ԱՄՆ հնարավոր գագաթնաժողովի մասին լրագրողների հարցին։

Նշենք, որ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 16-ին հեռախոսազրույց են ունեցել։ Այն տևել է 2,5 ժամ, դառնալով տարեսկզբից ամենաերկարներից մեկը։ Զրույցից հետո Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի առաջնորդի հետ կհանդիպի Բուդապեշտում։

Sputnik Արմենիա