Логотип

Երկրաշարժ Բավրայից 17 կմ հյուսիս-արևելք. ցնցումները զգացվել են Լոռու և Շիրակի մարզերում

Րոպեներ առաջ երկրաշարժ է եղել Բավրա գյուղից 17 կմ հյուսիս-արևելք։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։

«Սույն թվականի ապրիլի 09-ին` տեղական ժամանակով ժամը 22:44-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 18։44-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.17⁰ և արևելյան երկայնության 44․00⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 17 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 3.3 մագնիտուդով երկրաշարժ»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Ղազանչի, Աշոցք գյուղերում, ինչպես նաև Լոռու մարզի Պաղաղբյուր և Նորամուտ գյուղերում` 3 բալ ուժգնությամբ:

Sputnik Արմենիա