Логотип

Երուսաղեմում կրակոցներ են հնչել. կան զոհեր և վիրավորներ

Այսօր առավոտյան Երուսաղեմում անհայտ անձինք ավտոբուսում կրակ են բացե։ Այս մասին հայտնում են իսրայելական լրատվամիջոցները՝ հղում անելով Իսրայելի շտապօգնության ծառայությանը (MDA):

ԶԼՄ–ների տվյալներով՝ առնվազն չորս մարդ է զոհվել, մոտ մեկ տասնյակ մարդ վիրավորվել է։ Տուժածներից հինգը ծանր վիճակում են։

Երկու հարձակվողներն էլ ոչնչացվել են։

Միջադեպը տեղի է ունեցել Երուսաղեմի Իգալ Յադին փողոցի Ռամոտ խաչմերուկում։

Իսրայելի ոստիկանությունը հայտարարել է, որ միջադեպը կարող է որակվել որպես ահաբեկչություն։

Sputnik Արմենիա