Հունվարի 11-ին Թալինի Սուրբ Աստվածածին Եկեղեցում Թալինի համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի գլխավորությամբ հերթական անգամ խոչընդոտվել է, որպեսզի Եկեղեցու քահանա Տեր Հայկ Սահակյանը անցկացնի Սուրբ և Անմահ Պատարագը:
Այսօր առավոտյան, այդ ընթացքում Եկեղեցու մոտ վիճաբանություն է տեղի ունեցել Տավրոս Սափեյանի և նույն համայնքի բնակիչների միջև: Այս մասին գրում է «Միջնաբերդը»։
«Տավրոս Սափեյանի մտքերից պարզ է դառնում, որ վերջինս թալինցի-երևանցի բաժանարար կոչ է անում, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանին վերաբերվում է որպես կուռքի և իր վրա է վերցնում Հայ Առաքելական Եկեղեցու գործունեությունը խոչընդոտելու պատասխանատվությունը:
Մեջբերում ենք վերջինիս խոսակցությունից մի հատված՝
Տավրոս- Երևանից ես..
Թալինի բնակիչ- Թալինից եմ ….
Տավրոս- Երևանից չփորձվի մեկը…
Թալինի բնակիչ- հայ չես ….
…….
Տավրոս- Գնացեք ձեր տները:
Թալինի բնակիչ- հիմա ես եկել, որ արարողությանը…
….
Տավրոս- ինձ ճանաչում ե՞ք: Ես Թալինի համայնքի ղեկավարն եմ ու տեր եմ իմ Թալինի մեջ բոլոր եկեղեցիներում…
Տերը, էս երկրի տերը երկրի վարչապետնա, Նիկոլ Փաշինյանը:
Թալինի բնակիչ- էդ ովա, էդ ովա, ես չեմ ճանաչում….
Տավրոս- մի ճանաչեք ․․․․»,– միջադեպից մանրամասներ է պատմել «Միջնաբերդը»։
News.am
