Երևանի Կոնստան Զարյանի անվան թիվ 117 հիմնական դպրոցի 9–րդ դասարանի աշակերտները թռել են դպրոցի 2–րդ հարկի պատուհանից. կա տուժած։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Կայքը գրում է, որ դեպքը եղել է սեպտեմբերի 29–ին. ուսուցչի դիտողությունից հետո երեխաները դուրս են եկել դասասենյակից, ու քանի որ պահակը նրանց թույլ չի տվել դպրոցից դուրս գալ, նրանք «դասից փախել են» 2-րդ հարկի պատուհանից։ Դրա հետևանքով երեխաներից մեկը մեջքի հատվածում սուր ցավերով տեղափոխվել է հիվանդանոց։
«14-ամյա աղջիկը ևս մեկ շաբաթ մնալու է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում, ստանալու է անհրաժեշտ բուժումներ, որից հետո կատարվելու է վիրահատություն»,–գրում է կայքը։
Հավելենք` Sputnik Արմենիային ՆԳՆ մամուլի ծառայությունից հայտնեցին, որ Երևանի դպրոցներից մեկում գրանցված դեպքի առթիվ ահազանգ են ստացել, իրականացվում են ստուգումներ։