Երևանի կենտրոնում ավտոմեքենայի պայթյունից հետո 2 անձ է վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ամիրյան փողոց–Մաշտոցի պողոտա հատվածում «Toyota» մակնիշի ավտոմեքենա է պայթել։ Դեպքը տեղի է ունեցել ժամը 14։40-ի սահմաններում։
Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունի պատճառը եղել է ավտոմեքենայի բեռնախցիկում տեղադրված գազաբալոնը։