Логотип

«Երևանի քաղաքային նոր աղբավայր» ընկերության տնօրենի պաշտոնակատարն ազատվել է աշխատանքից

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ «Երևանի քաղաքային նոր աղբավայր» ընկերության տնօրենի պաշտոնակատար Վահե Վարդապետյանն ազատվել է աշխատանքից, տեղեկությունն Armenia Today-ին հաստատել են քաղաքապետարանի լրատվության վարչությունից։

Վարդապետյանն այդ պաշտոնում նշանակվել էր 2014 թվականի փետրվարին։

Հոկտեմբերի 10-ին Նուբարաշենի աղբավայրում հրդեհ էր բռնկվել, որն ավելի ուշ մարվել էր։ Ավինյանն աղբավայրում բռնկված հրդեհը «դիտավորություն» էր անվանել։ Քաղաքապետը տեսաուղերձում նշել էր, որ «հրդեհի հեղինակներն անպատիժ չեն մնա»։ Աղբավայրում հրդեհ էր բռնկվել նաև օգոստոսի 8-ի գիշերվանից, հրդեհաշիջման աշխատանքներն սկսվել էին օգոստոսի 9-ից, շարունակվել մի քանի օր: Երկրորդ հրդեհը բռնկվել էր սեպտեմբերի 15-ին։