Логотип

Երևանի քաղաքապետարանը քանդում է Գնունու շուկայի տաղավարները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր՝ հոկտեմբերի 1-ի առավոտյան Երևանի քաղաքապետարանի համապատասխան վարչությունը հատուկ տեխնիկայով սկսել է ապամոնտաժել հայտնի Գնունու շինանյութերի շուկայի վաճառքի տաղավարները։

Շուկայի աշխատակիցները փորձել են դիմադրել, սակայն Ոստիկանությունը մեծ թվով իրավապահներ, այդ թվում՝ կարմիր բերետավորներ է կուտակել գործողությունների վայրում։

News.am