Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 3-9-ը։
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
-Կենտրոնում՝ մարտի 3-6-ը և 9-ին,
-Նոր Նորքում՝ մարտի 3-ին և 6-ին,
-Շենգավիթում` չի գերազանցել,
-Արաբկիրում՝ չի գերազանցել։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
-Շենգավիթում՝ մարտի 4-5-ը և 9-ին,
-Նոր Նորքում՝ մարտի 4-5-ը և 9-ին,
-Արաբկիրում` մարտի 4-ին և 9-ին,
-Կենտրոնում՝ չի գերազանցել։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
News.am
