Логотип

Երևանում կայացել է Հենրիխ Մխիթարյանի «Իմ կյանքը՝ միշտ կենտրոնում» գրքի շնորհանդեսը

Երևանում կայացել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ինքնակենսագրականի՝ «Իմ կյանքը՝ միշտ կենտրոնում» գրքի շնորհանդեսը։

Այն ներկայացրել է Newmag հրատարակչությունը։ Գիրքը Մխիթարյանի կյանքի և մարզական ուղու անկեղծ պատմությունն է՝ հոր և որդու հարաբերություններից մինչև միջազգային ֆուտբոլում կայացած հաղթական ճանապարհը։

Շնորհանդեսին ներկա էին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, ֆուտբոլիստ Դավիթ Մանոյանը և այլոք։

Armenia Today