Րոպեներ առաջ խոշոր հրդեհ է բռնկվել «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի Կոմիտասի մասնաճյուղում։
Սոցցանցերում արդեն տեսանյութեր են հայտնվել որոնցում երևում է, որ հրդեհը բավականին ուժեղ է և արագ է տարածվում։
Դեպքի վերաբերյալ ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ նոյեմբերի 6-ին, ժամը 11։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի սննդի կետերից մեկում հրդեհ է բռնկվել։
Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 4 մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։
Երևանում մեկ այլ հրդեհ էլ բռնկվել է Թումանյան փողոցի սննդի կետերից մեկում։ Այս հրդեհի մասին ահազանգը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է Կոմիտասի հրդեհից 10 րոպե առաջ` 10։58-ին։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։
Sputnik Արմենիա
