Логотип

Երևան-Գյումրի գլխավոր ճանապարհի Արուճ գյուղի մոտ նոր տեղադրված ջրախողովակները տապալվել ու փակել են ճանապարհը

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:20-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 46 կմ հատվածում՝ Արուճ բնակավայրի վարչական տարածքում, դեռևս չպարզված հանգամանքներում երկաթե խողովակները վերևից պոկվել և տապալվել են, հաղորդում է Shamshyan.com–ը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն ճանապարհը ամբողջությամբ փակվել է:

Պարեկային ծառայությունը պարզում է, թե ինչ հանգամանքներում է դեպքը տեղի ունեցել. կամ բեռնատար ավտոմեքենա է բախվել, կամ աշխատանքները կատարել են թերի և խողովակները իրենք իրենց «խոնարհվել են»:

News.am