Логотип

Երևան-Մեղրի ճանապարհին ավտոմեքենա է գլորվել ձորը. կան զոհեր և տուժած

Սյունիքում` Երևան-Մեղրի ճանապարհին, ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, որի հետևանքով, ըստ նախնական տվյալների, կան զոհեր և տուժած։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոնը ՃՏՊ–ի մասին ահազանգը ստացել է ժամը 16։15-ին։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 213-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և, մոտ 150 մ գլորվելով, հայտնվել ձորում։

Փրկարար ծառայություները մահացածների թիվը չի հայտնել։

Sputnik Արմենիա