Կիևը չի թաքցնում տեխնածին աղետ կազմակերպելու և Սևերսկի Դոնեց գետի ափերի բնակավայրերը հեղեղելու ծրագրերը՝ Խարկովի մարզի Վոլչանսկի շրջանում ռուսական զորքի առաջխաղացումը դանդաղեցնելու նպատակով: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
«Հոկտեմբերի 25-26-ը ամերիկյան HIMARS-ի և ռեակտիվ հրթիռների կիրառմամբ Ուկրաինայի զինված ուժերի մի քանի կանխամտածված հարձակումների հետևանքով վնասվել են Բելգորոդի ջրամբարի ամբարտակն ու հիդրավլիկ համակարգը։ Հարվածները հասցվել են նաև ԱԹՍ–ների միջոցով, որոնք օգտագործվել են վնասի չափը մեծացնելու և ամբարտակն ամրացնող բրիգադների վրա հարձակումներ իրականացնելու համար: Թշնամին չի թաքցնում բառացիորեն տեխնածին աղետ կազմակերպելու պլանները, որպեսզի Սևերսկի Դոնեց գետի ափերին գտնվող բնակավայրերը հեղեղելու միջոցով դանդաղեցնի ռուսական զորքի առաջխաղացումը Խարկովի մարզի Վոլչանսկի շրջանում», – ասել է նա։
Դիվանագետը հավելել է, որ ուկրաինական զինյալները նույն սցենարով էին գործում, երբ 2023 թվականի հունիսին ավերեցին Նովայա Կախովկայի ՀԷԿ-ի ամբարտակը։
Հոկտեմբերի 26-ին Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին ներկայացված զեկույցում հայտնել էր, որ ռուսական զորքն ազատագրել է Վոլչանսկ բնակավայրի տարածքի ավելի քան 70 տոկոսը:
Sputnik Արմենիա
