Логотип

Զախարովա․ ՀՀ-ում շատ ուժեր կան, որոնք տրամադրված են ՌԴ-ի հետ կառուցողական գործակցության

Հայաստանում շատ են քաղաքական ուժերը, որոնք տրամադրված են Ռուսաստանի հետ կառուցողական փոխգործակցության։ Այսօրվա ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով՝ երկու երկրներին միավորում են տարաբնույթ կապեր, պատմություն, այդ թվում՝ քաղաքակրթական ընդհանրությունը։ Ռուսաստանում 2 միլիոնանոց հայկական սփյուռք կա։

«Մենք չենք կարող ուշադրություն չդարձնել Հայաստանում ծավալվող գործընթացներին և ակնկալում ենք, որ ռուսամետ ուժերը կկարողանան ազատորեն մասնակցել ՀՀ քաղաքացիների կամարտահայտությանը։ Խոսքը ոչ թե ներքին գործերին միջամտելու մասին է, այլ որ Հայաստանի այն քաղաքացիները, որոնք ընտրելու իրավունք ունեն և մի շարք հանգամանքների բերումով կողմ են արտահայտվում Ռուսաստանի հետ կապերին, նույնպես կկարողանան դա անել ազատ, ժողովրդավարական ճանապարհով», – ասաց Զախարովան։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի հետ փոխգործակցությունն այդ քաղաքական ուժերի համար ոչ թե բիզնես նախագիծ է, այլ պատմական էության մի մաս, այն կապերի, որոնք չի կարելի պարզապես խզել, հրաժարվել դրանցից:

Sputnik Արմենիա