Ինչպես մարտի 30-ին ՌԴ տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը հայտարարեց՝ Մոսկվան բանակցություններ չի վարում Ղազախստանին Հայաստանի երկաթուղու կոնցեսիոն կառավարումը փոխանցելու շուրջ։ Այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց ՌԴ ԱԳ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Sputnik Արմենիայի թղթակցի հարցին։
«Հիշեցնեմ, որ 2008թ․ կնքված կոնցեսիոն համաձայնագրի գործողության ժամկետը 30 տարի է՝ ևս 30 տարով երկարաձգելու հնարավորությամբ։ Արդեն երկար տարիներ է՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ պատասխանատու կերպով իրականացնում է համաձայնագրի կատարումը, իսկ ռուսական ներդրումները հանրապետական երկաթուղային ենթակառուցվածքներում ավելի քան 30 միլիարդ ռուբլի են։ Ինչ վերաբերում է բարձր մակարդակով բանակցություններին, դա ավանդաբար մեկնաբանում է ՌԴ նախագահի գրասենյակը»,- ասաց Զախարովան։
Մարտի 26-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը չի առարկում երկաթուղիների կառավարումը ղազախական ընկերությանը հանձնելու դեմ ՝ ռուսական կողմի հետ համաձայնության պայմանով:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ-ին առաջարկել էր վերանայել հայկական երկաթուղու կառավարումը՝ հայտարարելով բարեկամ երկրին՝ Ղազախստանին, ԱՄԷ-ին կամ Կատարին կոնցեսիայի հնարավոր վաճառքի մասին:
