Логотип

Զախարովա․ Ռուսաստանում հայաստանցի վարձկան Արմեն Բալյանը 12 տարվա ազատազրկման է դատապարտվել

«2024 թվականի հոկտեմբերին Ռուսաստանում ձերբակալված հայ վարձկան Արմեն Բալյանը դատապարտվել է 12 տարվա ազատազրկման», – այսօր՝ հոկտեմբերի 15-ին, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։

«Ռուսաստանի դատարանները շարունակում են դատապարտել ուկրաինացի նեոնացիստներին։ Գերեվարված Ուկրաինայի զինված ուժերի զինյալները երկարատև ազատազրկման են դատապարտվել Կուրսկի մարզում քաղաքացիական անձանց և ռուս զինծառայողների դեմ կատարված հանցագործությունների համար։ Օլեգ Արտյուխը ստացել է 26 տարվա, Ալեքսանդր Մոկրիենկոն՝ 17 տարվա, Վիտալի Մելիցկին և Վյաչեսլավ Շչուրովը՝ 16-ական տարվա, Տարաս Միլյանը, Վլադիմիր Երոշչենկոն, Դմիտրո Սեմենչուկը, Բոգդան Բոդակը և Արտյոմ Կովալչուկը՝ 15-ական տարվա, իսկ Ալեքսանդր Բաբիչը՝ 14,5 տարվա ազատազրկում։ 2022 թվականի մարտին Մարիուպոլում քաղաքացիական անձանց կանխամտածված սպանության համար «Ազովի» անդամներ Անատոլի Կամիշենկոն և Եվգենի Վինտովկինը դատապարտվել են 22-ական տարվա ազատազրկման», – ասել է Զախարովան։

Նրա խոսքով՝ «Մեծ Բրիտանիայից և Արգենտինայից եկած լեգեոներներ» Ուիլյամ Փեյջը և Սեբաստիան Կասերեսը հեռակա կարգով դատապարտվել են 14 և 6 տարվա ազատազրկման։

News.am