Логотип

Զախարովա. Երևանը «մոռացել է» Հայկական երկաթուղիներում ռուսական ներդրումների մասին

Ռուսաստանը հետևողականորեն պաշտպանել է բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակումը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան իր հերթական ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, ըստ որի նա առաջարկել է Ռուսաստանին հայկական երկաթուղիների կոնցեսիոն կառավարման իրավունքը վաճառել մի երկրի, որը բարեկամական է թե՛ Երևանի, թե՛ Մոսկվայի համար, նա նշել է, որ վարչապետը կարծում է՝ Ռուսաստանի և մի շարք երկրների միջև լարված հարաբերությունների պայմաններում Ռուսաստանի կողմից հայկական երկաթուղու կառավարումը բացասաբար է անդրադառնում դրա մրցունակության վրա։

«Հայտարարությունները տարօրինակ են և քիչ ընդունելի», — ընդգծել է նա։

Նրա խոսքով՝ Հայկական երկաթուղիները ավելի քան 20 տարի գտնվում են Հարավկովկասյան երկաթուղիների կառավարման ներքո, և այս ընթացքում ռուսական ընկերությունը ոչ միայն հետևողականորեն կատարել է համաձայնագրի բոլոր պայմանները. «Հնարավոր է՝ նրանք մոռացել են դրա մասին Երևանում։ Ռուսաստանը զգալի ներդրումներ է կատարում ենթակառուցվածքների և շարժակազմի մեջ՝ ապահովելով մեծ թվով աշխատատեղեր, ինչը, իմ կարծիքով, պետք է հաշվի առնեն նաև նրանք, ովքեր ցանկանում են բարձրաձայնել այս հարցի մասին Հայաստանում։ Ռուսական օպերատորը մի կառույց է, որը չի զրկում հանրապետությանը մրցակցային առավելություններից, այլ ստեղծում է դրանք»։

Զախարովան հավելել է, որ ռուսական օպերատորները չեն զրկում Հայաստանին մրցակցային առավելություններից, այլ, ընդհակառակը, ստեղծում են դրանք։ Ռուսաստանի դիրքորոշումը գազատարի՝ Ադրբեջան և Թուրքիա մուտք ապահովող հատվածների վերականգնման վերաբերյալ ավելի վաղ հայտնել էր փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

News.am