Логотип

«Զայեդը» ունի 1 մլն դոլար մրցանակային ֆոնդ, որ Հայաստանը Ադրբեջանի հետ կիսել է

«Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակն ունի 1 մլն դոլար մրցանակային ֆոնդ, որ Հայաստանը Ադրբեջանի հետ կիսել է։ Այսօր հրավիրված ճեպազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այսինքն ես ստանալու եմ 500 հազար դոլար, գումարը դեռ չի փոխանցվել, սակայն վստահ ենք, որ կփոխանցվի։ Ես մտածում եմ` այդ գումարը հանրային ինչ նպատակի կամ կարիքի կարելի է ուղղել։ Երբ կլինի կոնկրետ որոշում, կհայտնենք»,– ասել է նա։

Հիշեցնենք՝ օրեր առաջ ՀՀ վարչապետին և Ադրբեջանի նախագահին է հանձնվել «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակը:

News.am