Այս մարդը դատապարտված է մշտապես ինքն իրեն հերքելու, դատապարտված է ահռելի վախի մեջ ապրելու, դատապարված է ստերի բեռի տակ կքելու, դատապարտված է կզած, չոքեչոք ամբողջ աշխարհի առաջ <տուֆտելու>։ Իր ֆռռիկները ամեն անգամ փորձում է ոչ միայն մեր երկրում, մեր ժողովրդի, այլև միջազգային հանրության վրա ծախել։
ՄԱԿ-ում, ապա Ստրասբուրգում, և՝ ամեն տեղ առանց ամոթի կանգնում և ստերի հերթական տոպրակը բացած բարբաջում է։
Նյարդային է, ինքնատիրապետումը կորցրած։
Գի՞տեք ինչու։ Ոչ , ոչ թե էն պատճառով, որ մեր երկիրը բերել-հասցրել է էս անդունդի եզրին, այլ, զուտ իր նեղ-անձնական նկատառումներով։ Էս մարդը կրկին ուզում է <ընտրվել> և նա այդ հնարավորությունը կապում է բացառապես ադրբեջանա-թուրքական իր հովանավորների հետ։
Հասկանում է, որ այլևս երբեք հայ մարդը իրեն ձայն չի տա, կթքեն ու ձայն չեն տա։ Իր հույսը դեռ իր ձեռքում պահած ադմինիստրատիվ ռեսուրսն է և՝ իր քիրվաները։
Էս մարդը էնքան է մոլորված, որ մեկ ներքին լսարանի համար է իբր չքմեղանում է, թե չկա <Զանգեզուրի միջանցք>, դուք մի լսեք ադրբեջանն ինչ կուզի թող անունը թող դնեն, /զուգահեռը հիշեք՝ <եթե պարտվենք մեզ պարտված չենք համարի>/ու, որպեսզի ալիևը էլի թուքումուր չտա, մյուս կողմից էլ խոստանում է կրկին <վարչապետ> դառնալուց անմիջապես հետո փոխել ՀՀ Սահմանադրությունը այնպես ինչպես ուզում են մեր թշնամիները։
Էս մարդը դիվանագիտությունը, արտաքին կապերը, համամարդկային ընդունված բոլոր չափանիշները իջեցրեց իրենց գյուղի կովի արտաթորանքի մակարդակի։
Ինքը էդ ա հասկանում։
Իրեն ոչ պատմոություն է պետք, ոչ արժանապատվություն և ոչ հայրենիք։
Իրեն պետք է մի աթոռ և մի մուրճ, որով կրկին կվախեցնի իր կրունկի տակ կզած դատավորներին, քպականներին, <մտավորականներին>։
Ինքը այդպես էլ չհասկացավ, որ իր այդ <մուրճի> վրա նորմալ հայ մարդը, հարյուր-հազարավոր քաղաքացիներն այլևս թքած ունեն։
հ․գ․ ուստի՝ սրա կառավարությանը և անձամբ իրեն անվստահություն հայտնելը մնում է միակ և հնարավոր տարբերակ, այս ամենից ազատվելու համար։
Մարգարիտ ԵՍԱՅԱՆ, ֆեյսբուքյան էջ