Զանգվածային բողոքի ցույցերն ալեկոծել են Իրանի մայրաքաղաք Թեհրանը: Հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ՝ կառավարության դեմ բողոքի ցույց անցկացնելու համար, հաղորդում է Shot թելեգրմյան ալիքը:
Տասնյակ մարդիկ սպանվել են, հազարավորները ձերբակալվել են:
Թեհրանում հաղորդվել է զանգվածային կրակոցների մասին: Այսօր Իրանի մայրաքաղաքում և մի քանի այլ շրջաններում մի քանի հեռահաղորդակցության օպերատորներ խափանել են ինտերնետային կապը:
Ռեսուրսի տվյալներով՝ ցուցարարներն արդեն գրավել են երկրի երեք քաղաք: Վերջինը Քարաջն է:
Ըստ լրատվամիջոցի հաղորդագրության՝ ցուցարարները փակում են ճանապարհները և ոստիկանական բաժանմունքներ այրում, իսկ ուժայինները կրակ են բացել նրանց վրա: Իրանի իշխանությունները, իրենց հերթին, հերքում են քաղաքների գրավման մասին հաղորդագրությունները:
Բողոքի ցույցերն արդեն տարածվել են երկրի 27 նահանգների 92 քաղաքներում: Վերջին օրերին բողոքի ցույցեր են գրանցվել 285 վայրերում: Երկրով մեկ արդեն գրանցվել է ավելի քան 2000 ձերբակալություն: Նախնական տվյալներով՝ մահացել է 45 մարդ, նրանց թվում՝ չորս անչափահաս և երկու ոստիկան:
Բողոքի ցույցերը սկսվել են անցյալ տարվա դեկտեմբերի վերջին։ Դրանց պատճառը ազգային արժույթի՝ ռիալի ուժեղ տատանումներն էին, որոնք հանգեցրին գների կտրուկ աճի։ Հունվարի սկզբին բողոքի ցույցերը վերածվել էին անկարգությունների և բարբարոսական գործողությունների։
News.am
