ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները Քննչական կոմիտեի գործընկերների հետ Արմավիրի մարզի շուրջ երկու տասնյակ հասցեներում իրականացնում են խուզարկություններ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՆԳՆ մամուլի ծառայությունից։
Այլ մանրամասներ այս պահին չեն հաղորդվում։
Ավելի ուշ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնեցին. «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվում են քննչական գործողություններ»։
