Логотип

Զատուլին․ Հնդկաստանը արգելափակել է Ադրբեջանի ՇՀԿ-ին անդամակցությունը՝ Պակիստանի հետ սերտ մերձեցման պատճառով

Հնդկաստանը խոչընդոտել է Ադրբեջանի՝ Շանհայի համագործակցության կազմակերպություն (ՇՀԿ) անդամակցությանը՝ Բաքվի և Պակիստանի մերձեցման պատճառով։ Այս մասին Աբզացին հայտնել է Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

Նյու Դելին Չինաստանում ՇՀԿ գագաթնաժողովում արգելափակել է կազմակերպությանը որպես լիիրավ անդամ անդամակցելու Բաքվի հայտը: Ադրբեջանական ԶԼՄ-ները Հնդկաստանի կողմից նման որոշումն անհեռատես են համարում։

Ըստ Կոնստանտին Զատուլինի, «նման որոշումը Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածության հետևանք է, որի հետ սերտորեն համագործակցում է Ադրբեջանը՝ զարգացնելով ռազմատեխնիկական համագործակցություն Իսլամաբադի հետ։ Ի սկզբանե Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ) անդամակցելու Բաքվի հայտը անանցանելի էր։ Ռուսաստանն ու Չինաստանը կողմ են կազմակերպության անդամների ընդլայնմանը, սակայն մինչև գագաթնաժողովի սկիզբը հայտնի է եղել հնդիկների դիրքորոշման մասին»։

Ռուս պատգամավորի խոսքով՝ Բաքվում գիտեին, որ Նյու Դելին կարգելափակի երկրի անդամակցությունը ՇՀԿ-ին։ Սակայն այժմ Ադրբեջանը դեպի Արևմուտք իր ձգտումը կբացատրի կազմակերպության անդամ դառնալու անհնարինությամբ։

News.am