Логотип

Զարմիկ Պողիկյան․ Հալեպում վիճակը սարսափելի է. ռմբակոծություններ են, բնակարաններից դուրս չեն կարողանում գալ

«Հալեպում վիճակը սարսափելի է, բախումներ կան ամեն տեղ, ամեն մարդ իր բնակարանում է, դուրս չեն կարողանում գալ, ռմբակոծություններ են»,- այս մասին Aysor.am-ին պատմեց Սիրիայում լույս տեսնող «Գանձասար» շաբաթաթերթի խմբագիր Զարմիկ Պողիկյանը՝ նշելով, որ այլ մանրամասներ այս պահին չի կարող հայտնել:

Նրա փոխանցմամբ՝ հայերի շրջանում տուժածներ չկան, բայց Սիրիայի մայրաքաղաքում հրթիռակոծությունից վնասվել են հայաբնակ թաղամասերը, կան նյութական վնասներ:

Հիշեցնենք` հունվարի 6-ին «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (ՍԴՈւ) և Դամասկոսի կողմից վերահսկվող ուժերի միջև բախումներ են տեղի ունեցել, որոնց հետևանքով Հալեպում 4 մարդ է զոհվել, 26-ը` վիրավորվել:

Հունվարի 4-ին հայտնի դարձավ, որ Հալեպում իրավիճակը սրվել է, գնդակոծվում են քրդաբնակ Շեյխ Մաքսուդ և Աշրաֆիա շրջանները, բախումներ են սկսվել Սիրիայի անցումային կառավարության զորքերի և քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժերի» ջոկատների միջև:

Ըստ լրատվամիջոցի` անցած գիշեր Հալեպում տեղի ունեցած բախումների ընթացքում հայերի տներ են վնասվել, բայց զոհեր և վիրավորներ չկան։