Логотип

Զելենսկին բանակցություններ է վարել եվրոպացի առաջնորդների հետ․ ի՞նչ է քննարկվել

Աշխատում ենք ամերիկյան կողմի պատրաստած փաստաթղթի վրա։ Դա պետք է լինի իրական, արժանի խաղաղություն ապահովող պլան։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ղեկավարների հետ խոսակցության արդյունքում, տեղեկացրել է УНИАН-ը։

«Սերտորեն համակարգում ենք, որպեսզի սկզբունքային դիրքորոշումները հաշվի առնվեն։ Համակարգել ենք հետևյալ քայլերը և պայմանավորվել, որ թիմը համապատասխան մակարդակներում կաշխատի միասին»,- նշել է նա։

Մերցը, Մակրոնը և Սթարմերը Զելենսկու հետ զրույցից հետո հայտնել են, որ Ուկրաինայում ճակատի ներկայիս գիծը պետք է «մեկնակետ» լինի ցանկացած տարածքային բանավեճի համար։

Նրանք ողջունել են պատերազմն ավարտելու ԱՄՆ ջանքերը և պատրաստ են Ուկրաինային «անվտանգության հուսալի երաշխիքներ» տալ։

Եվրոպացի առաջնորդները նաև ընդգծել են, որ խաղաղության ցանկացած համաձայնագիր, որը կվերաբերի եվրոպական երկրներին, ԵՄ-ին կամ ՆԱՏՕ-ին, պահանջում է եվրոպացի գործընկերների հավանությունը կամ կոնսենսուս դաշնակիցների շրջանում։

Ինչպես տեղեկացրել է Bloomberg-ը, եվրոպացի գործընկերները Զելենսկու հետ միասին մերժել են պատերազմն ավարտելու ԱՄՆ պլանի առանցքային առաջարկները։

Մերցը, Մակրոնը և Սթարմերը համաձայնել են Զելենսկու հետ, որ չի կարելի կրճատել Ուկրաինայի ԶՈւ թվաքանակը։

Ընդ որում՝ The Telegraph-ը նշել է, որ Մեծ Բրիտանիան Ուկրաինային կառաջարկի անվտանգության երաշխիքներ ՆԱՏՕ օրինակով, պատերազմը դադարեցնելու Թրամփի պլանի շրջանակում։

News.am