Логотип

Զելենսկին ժամանել է Միացյալ Նահանգներ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Միացյալ Նահանգներ, հաղորդում է РБК-Украина-ն՝ հղում անելով աղբյուրներին և Ուկրաինայի նախագահի պաշտոնական թելեգրամյան ալիքում տեղադրված գրառմանը։

РБК-Украина-ի աղբյուրը հայտնել է, որ Ուկրաինայի առաջնորդը ժամանել է Միացյալ Նահանգներ հինգշաբթի՝ հոկտեմբերի 16-ի երեկոյան՝ նախատեսված այցով։

«Այսօր կհանդիպենք պաշտպանական ընկերությունների ներկայացուցիչների հետ, և դրանք հզոր զենքի արտադրողներ են, որոնք, անշուշտ, կարող են ամրապնդել մեր պաշտպանությունը։ Մասնավորապես, մենք կքննարկենք ՀՕՊ համակարգերի լրացուցիչ մատակարարումները»,- նշել է Զելենսկին։

Նա հայտարարել է նաև ամերիկյան էներգետիկ ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպման մասին։

«Վաղը նախատեսված է հանդիպում նախագահ Թրամփի հետ, և հուսով ենք, որ ահաբեկչության և պատերազմի զսպման խթանը, որն արդյունավետ է եղել Մերձավոր Արևելքում, կօգնի ավարտել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը»,- հայտարարել է Զելենսկին։

Նա նշել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «հաստատ ավելի համարձակ չէ, քան ՀԱՄԱՍ-ը կամ որևէ այլ ահաբեկիչ»։ Ըստ նրա՝ «ուժի և արդարության լեզուն անպայման արդյունավետ կլինի Ռուսաստանի հետ հարաբերություններում»։

News.am