Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սոցիալական ցանցերում գրառում է արել Կոպենհագենում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ իր հանդիպման մասին։
«Հանդիպեցի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Շնորհակալություն հայտնեցի նրան Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ իր սկզբունքային և հետևողական աջակցության համար։ Քննարկեցինք Ուկրաինայում արդար խաղաղություն հաստատելուն ուղղված դիվանագիտական ջանքերը, ինչպես նաև էներգետիկան և պաշտպանական ոլորտում հնարավոր գործընկերությունը։ Մենք համաձայնության եկանք հետագա շփումների վերաբերյալ։ Շնորհակալ եմ Ադրբեջանին աջակցության համար»,- գրել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահը միաժամանակ հրապարակել է Ալիևի հետ իր հանդիպման տեսանյութը։
News.am