Логотип

Զինծառայող Նարեկ Հակոբյանի մահվան քրեական գործի շրջանակում 1 անձ է կալանավորվել

Զինծառայող Նարեկ Հակոբյանի մահվան դեպքի առթիվ 1 անձ է կալանավորվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։

Նշենք՝ փետրվարի 26-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ ՀՀ ՊՆ N զորամասում հայտնաբերվել է զինծառայող Նարեկ Համլետի Հակոբյանի դին։ Քննչական կոմիտեն իր հերթին հայտնեց, որ կա ձերբակալված անձ։

«Նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (սպանությունը)»,- գրել է Ավդալյանը։

Հիշեցնենք՝ ԶԼՄ–ները գրել էին, որ Նարեկ Հակոբյանը 19 տարեկան էր, մահացել է Գեղարքունիքի մարզի N զորամասում` մեկ այլ զինծառայողի կրակոցից։

Sputnik Արմենիա