Логотип

Զինված հարձակում ԻՀՊԿ-ի շտաբի վրա. կան զոհեր և վիրավորներ

Իրանի Արևմտյան Քուրդիստան նահանգի Սերվաբադ քաղաքում զինված հարձակում է տեղի ունեցել ԻՀՊԿ-ի շտաբի վրա, կան զոհեր և վիրավորներ։ Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը՝ հղում անելով նահանգի ԻՀՊԿ հանրային կապերի բաժնին:

«Անվտանգության երկու աշխատակից է զոհվել հակահեղափոխական (հակակառավարական՝ խմբ.) խմբավորումներից մեկի անդամների հարձակման հետևանքով, որոնք ձեռքի նռնակ են նետել Սերվաբադի շտաբի վրա»,- գրում է գործակալությունը:

Mehr-ը հստակեցնում է, որ այդ խմբավորման անդամների հետ բախման ընթացքում ԻՀՊԿ-ի երեք աշխատակից է վիրավորվել:

Sputnik Արմենիա