Իրանի Խարկ կղզու բոլոր նավթային օբյեկտները շարունակում են աշխատել, դրանցից ոչ մեկին հարված չի հասցվել: Այս մասին հայտնում է իրանական «ILNA» գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։
ԶԼՄ–ներն ավելի վաղ հայտնել էին, որ ԱՄՆ-ն և Իսրայելը հարձակվել են իրանական կղզու վրա։
«Առավոտյան և կեսօրին Խարկ կղզու ուղղությամբ իրականացված հարձակման ընթացքում նավթային օբյեկտներից ոչ մեկին հարված չի հասցվել։ Դրանք բոլորն աշխատում են լիարժեք։ Հարձակում եղել է ռազմական թիրախների և ՀՕՊ-ի վրա», – նշել է գործակալությունը։
Sputnik Արմենիա
